Բիթրեյթ

10. Տարվա ամենահարուստ երաժիշտները, ինչո՞ւ ենք դեռ սիրում մեր երիտասարդության երաժշտությունը

Ովքե՞ր են Forbes-ի հրապարակած տարվա միլիոնատերերի ցանկի երեք երաժիշտները, ի՞նչ նորություն է թողարկում Բիլի Այլիշը, և ինչու ենք դեռ սիրում այն երաժշտությունը, որը սիրել ենք դեռահաս տարիքում:

Երաժշտական այս հարցերի պատասխանները գտիր այս էպիզոդում։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button