Խոշոր պլան

Խոշոր պլան․ Մյասնիկյան գյուղում նոր ՍՄԱՐԹ ավան է կառուցվում

Այս ամռանը Մյասնիկյան գյուղում կսկսի գործել COAF-ի Երեխայի և ընտանիքի կենտրոնը, որի հիմնարկեքի արարողությունն օրերս է կայացել:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Արմավիր ավանը հագեցած է լինելու կրթական, մշակութային և սպորտային հաստատություններով ու սոցիալական ձեռնարկատիրություններով, որոնք միտված են խթանելու գյուղական համայնքների կայուն աճը և բնակիչների գիտական, գործնական հմտությունների զարգացումը։ Երեխայի և ընտանիքի կենտրոնը, որը կառուցվում է ամերիկահայ բարերար Ջեք Յուրեջյանի նվիրաբերությամբ, ավանի կարևոր մասն է։ Այնտեղ տրամադրվելու են հոգեբանական, լոգոպեդական, սոցիալական աշխատանքի ծառայություններ, ինչպես նաև զարգացման ծրագրեր 3-18 տարեկան երեխաների համար, որոնց թիվն այս պահին ապագա կենտրոնի շահառու դիտարկվող 14 համայնքում 3,000-ից ավելի է։

Թեմայի մասին զրուցել ենք «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) գյուղական ծրագրերի ղեկավար Գայանե Վարդանյանի և հաղորդակցության թիմի ղեկավար Նանա Մարդոյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button