Art ուրբաթ

Art Ուրբաթ | Վան Գոգի «Աստղազարդ երկինքը» կտավը

«Աստղազարդ երկինքը» կտավի շուրջ բազմաթիվ լեգենդներ են հյուսվել: Շատերն ասում են, որ ստեղծագործությունում կատարյալ նմանությամբ պատկերված է 1889 թվականի հունիս ամսի աստղերի դիրքը: Հետազոտությունները հաստատել են, որ նկարում այդքան վառ փայլող աստղը Վեներան է: Այն հենց այդ դիրքում է եղել այն ժամանակ, երբ Վան Գոգն աշխատել է «Աստղազարդ երկինքը» կտավի վրա: Հաջորդ մեկնաբանությունն այն է, որ նկարիչն այս կտավի միջոցով ցանկացել է պատկերել ապագան:

Իրականում Վան Գոգն ավելի պարզ և հասարակ իմաստ է դրել այս ամենում: «Աստղազարդ երկինքը» հայացք էր պատուհանից, որտեղ ամփոփվել էին նաև նկարչի հոգեվիճակն ու զգացումները:

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button