Էպիկա

16. BTS՝ արյուն, քրտինք ու արցունքներ | Էպիկա

Ֆենոմեն, որն ունի 500–ից ավելի մրցանակ, Գինեսի գրքում գրանցած ավելի քան 25 ռեկորդ, առաջին խումբը, որ Spotify-ում երբևէ հավաքել է 30 մլրդ լսում, YouTube-ում նոր նշաձող սահմանել, տարբեր տարիների Time ամսագրի կողմից ճանաչվել ամենաազդեցիկ բենդն աշխարհում, Բիթլզի հետ դրվել նույն համեմատական աստիճանի վրա․ այս ամենն ու ավելին՝ 10 տարվա տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Կարծում եմ՝ դժվար չէ գուշակել, որ Էպիկայի այս էպիզոդի լեգենդար երաժիշտներն են BTS հարավկորեական խմբի տղաները։

Եվ ուրեմն, հագիր սեփական զրահակայուն բաճկոնդ, քանի որ սկում ենք միասին անցնել Բանթանների արյամբ, քրտինքով ու արցունքներով ստեղծված անհավանական ճանապարհով։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button