Խոշոր պլան

«Խոշոր պլան». Հայաստանը կմասնակցի միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի

Ֆինանսապես գրագետ սերունդը՝ դարի պահանջ. ամփոփվել են Երևանում կայացած Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները: 5 մասնակից կներկայացնի Հայաստանը սեպտեմբերին Բրատիսլավայում կայանալիք միջազգային փուլին:

Օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցել էին 10, 11, և 12-րդ դասարանների մոտ 400 աշակերտներ Երևանի և մարզերի 60 դպրոցներից: Հայաստանում օլիմպիադան իրականացնում է Վարքագծային որոշումների կենտրոնը, գործընկերների՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ: Նպատակը դեռահասների մոտ տնտեսագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն ու ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումն է:

Թեմայի մասին զրուցել ենք Հայկական տնտեսագիտական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Ասլանյանի և Նյու Յորքի քաղաքային համալսարանի պրոֆեսոր Ռենդալ Կ. Ֆայլերի հետ:


         

Ցուցադրել ավելի
Back to top button