Էպիկա

06. Թող լինի Beatles | Էպիկա

Էպիկայի այս էպիզոդի ընթացքում կիմանաս The Beatles այկոնիկ խմբի մասին ամենահետաքրքիր փաստերից մի քանիսը: 🤎

Ինչպես նաև՝ ինչո՞ւ էր Էլվիս Փրեսլիի հետ հանդիպումը հիասթափեցրել Ջոն Լենոնին, ինչպե՞ս էր խումբն ընտրել իր անունը, ինչո՞ւ էին երկրպագուները դոնդողե կոնֆետներ նետում բեմ նրանց ելույթների ժամանակ, ո՞ր գիրքն էր կարդում Լենոնին սպանած երկրպագուն հանցագործության վայրում ու ավելին:

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button