Խոշոր պլան

«Խոշոր պլան». Մեկնարկում է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը

Հայաստանի 10 դպրոցի աշակերտներ կկարողանան ծանոթանալ արհեստական բանականության հետաքրքիր ու բարդ աշխարհին. FAST հիմնադրամը ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ մշակել է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը։

ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ստորագրում են համագործակցության համաձայնագիրը

Այս տարվա սեպտեմբերից ընտրված դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտները խորապես կուսումնասիրեն արհեստական բանականության թեման, ինչը կօգնի նաև հետագա մասնագիտության ընտրության հարցում։

Ծրագրի շրջանակում էապես կբարելավվեն նաև ուսուցիչների մասնագիտական կարողությունները: Փորձնական ձևով հնարավոր կլինի իրականացնել նաև կրեդիտային ուսուցման կարգը։

Թեմայի մասին զրուցել ենք FAST-ի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button