Art ուրբաթ

Art Ուրբաթ․ 2022-ի ամենասպասված ֆիլմերից 10-ը

Քանի դեռ  բոլորը Հարրի փոթթերի հատուկ էպիզոդի տպավորությունների տակ են,  որոշեցի ուսումնասիրել IMDB-ի , Kinopoisk-ի , Rotten tomatoes-ի  ու այլ կայքերի ուսումնասիրութուններն ու ռեյթինգները եւ  առանձնացնել այս տարվա մյուս ամենասպասված ֆիլմերից տասը։ Առաջարկում եմ հորիզոնականների չբաժանել , քանի որ տարբեր կայքերում ու հարթակներում դրանց սպասման ռեյթինգը տարբեր է։ Սփոյլեր՝ ցուցակի մեծ մասն , ինչպես գրեթե միշտ վերջին տարիներին՝ գրավված է Marvel-ի ու  ու DC-ի կողմից։

Սկսենք Նոր Բեթմենից։ Բրյուս Ուեյնի մասին հերթական պատմությանն անհամբեր սպասում են ոչ միայն երկրպագուները։ Կարծում եմ, հատկապես շատ է հուզվում հենց ինքը՝ նոր Բեթմեն Ռոբերտ Պատիսոնը, քանի որ նրա ՝գլխավոր դերակատարման մասին լուրը, եթե հիշում եք, մեծ աղմուկ էր բարձրացրել, ու ինչպես կինոմաններն են ասում, այս դերը Պատիսոնին կամ վերջնականապես կազատի Մթնշաղից ու էդվարդից, կամ ավելի կամրապնդի դերասանի մասին կարծրատիպերը։ Դերասանական կազմում են նաեւ Զոի Կրավիթսը, Քոլլին ֆարելը, էնդի Սերկիսը, Ջեֆֆրի Ռայթն ու այլոք։ Ռեժիսորը՝ Մեթ Ռիվզն է։

«Ավատար» ֆիլմի երկրորդ մասին երկրպագուները սպասում են արդեն 13 տարի․ ի սկզբանե 2014-ին նախատեսված պրեմիերան առաջին ֆիլմի թողարկումից հետո հասցրել է հետաձգվել 8 անգամ։ Այս անգամ այն նախատեսված է այս տարվա դեկտեմբերին․ հուսանք որ ոչինչ չի փոխվի։ Սյուժեի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, բացի այն փաստից, որ գլխավոր հերոսներն ու դերակատարները չեն փոխվել։

3․«Ֆանտասիկ գազաններ՝ Դամբլդորի գաղտնիքները» ֆիլմը նույնպես տասնյակում է․ Այո, Ջոնի Դեփփի ՝ Գրինդեվալդի դերից զրկվելու հետ կապված բազմաթիվ սկանդալներից հետո ֆիլմն ի վերջո այս տարի կհայտնվի էկրաններին։ Ջուդ Լոույի մարմնավորած Դամբլդորը ֆանտաստիկ գազանների այս մասում հավաքում է հզորագույն մագերին ՝ Գրինդեվալդի՝ աշխարհը գրավելու պլանը խանգարելու նպատակով։ Գլխավոր հերոսի՝ Նյուտ Սալամանդերի դերում Էդդի Ռեդմեյն է, իսկ Դեփփին գրինդեվալդի դերում փոխարինում է Մադս Միկելսոնը։

4․ Իսկ սկանդալի հակառակ կողմը երկրպագուների սրտով չէ։ Չնայած բազմաթիվ բողոքներին ու ֆիլմը բոյկոտելու կոչերին՝ Ջոնի Դեփփի նախկին կինը՝ էմբեր Հարթը կշարունակի մարմնավորել գլխավոր հերոսերից մեկին՝ նոր Ակվամենում։ DC –ի սուպերհերոսի մասին պատմող նոր ֆիմլի երկրորդ մասը կրկին ամնեասպասվածներից է այս տարի, իսկ գլխավոր պատճաներից մեկն իհարկե հենց գլխավոր դերակատարն է՝ Ջեյսոնն Մոմոան, դե կամ մեր սիրելի Խալ Դրոգոն։

5․ Դոքտոր Սթրենջին այս տարի եւս մեկ անգամ կտեսնենք կինոէկրաններին ՝ «Դոքթոր սթրենջ՝ խելագարության մուլտիտեզերք» ֆիլմում։ Եթե մարվելի օրինակելի երկրպագու եք ու ինչպես հարկն է վերջին Սարդ մարդուց հետո սպասել եք տիտրերի ավարտի տեսարանին, ապա մեզ արդեն փոքր ինչ հուշել են, թե ինչ է սպասվում ֆիլմում։ Կերպարի մասին երկրորդ առանձին ֆիլմում Սթրենջը ստիպված կլինի  ՝ չնայած նախազգուշացումներին,  իր իսկ բացած դարպասների այն կողմում՝ մուլտիտիեզերքում պայթարել իր չար ես-ի դեմ։ Թիզերից պարզ է դառննում , որ ֆիլմում կտեսնենք նաեւ Վանդային։

6․«Տոր՝ սեր ու կայծակ» ֆիլմը նույնպես այս տարին կհայտնի կինոէկրաններին, այսպիսով Տորին դարձնելով մարվելյան տիեզերքի առաջին սուպերհերոսը՝ որն ունի 4 առանձին ֆիլմ։ Պրեմիերան նախատեսվում է ամռանը։

7․Ալտերնատիվ տիեզերքում պայքար է սպասվում նաեւ DC-ի ամենահայտնի սուպերհերոսներից մեկին, ում առանձին ֆիլմը նույնպես  այս տարի վերջապես կտեսնենք։ Խոսքը Ֆլեշի մասին է։  Ֆիլմում նա փորձելու է օգտագործել իր սուպերկարողությունները՝ անցյալ վերադառնալու ու մոր կյանքը փրկելու համար։ Ֆիլմում կլինեն նաեւ Սուպերվումենն ու Բեթմեններից երկուսը՝ մեկի փոխարեն՝ երկու

8․Տարվա ամենասպասված անիմացիոն ֆիլմն ըստ կինոմանների՝ Բազզ Լայթերն է՝ «Խաղալիքների պատմության» փրիքվելը, որի ստեղծման համար հեղինակներն աշխատել են  5 տարի։ Ֆիլմը պատմում է ոչ թե խաղալիք Բազզի, այլ իրական տիեզերագնացի մասին, որի կերպարով էլ հենց, հետագայում ստեղծվում է խաղալիքն ու հայտվում փոքրիկ Էնդիի ձեռքում։ Բազզին , ի դեպ, հնչյունավորել է Քրիս Էվանսը։

9. Այս տարի էկրաններին կհայտնվի նաեւ Յուրյան դարաշրջանի աշխարհը ֆիլմի նոր մասը։ Դեպքերը տեղի են ունենում վերջին ֆիլմի գործողություններից 5 տարի անց։ Ֆիլմի մասին շատ փաստեր հայտնի չեն, բացի այն , որ դրանում մարդկությունը փորձելու է ճանապարհ փնտրել՝ դինոզավրերի հետ նույն մոլորակում գոյատեւելու համար։  Գլխավոր դերասանական կազմը չի փոփոխվել։
 

10․ Եւ ամենավերջում՝ լավ նորություն սարսափ ժանրի երկրպագուների համար․ տարվա ամենասպասված Horror-ը՝ «Ոչ»-ն է,  բնօրինակնում՝ Nope: Ռեժիսոր Ջորդան Փիլի նոր ֆիլմի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, սակայն վերջին տարիներին  ամենաաղմկահարույց սարսափ ֆիլմերից երկուսը՝ Us-ը եւ Get Out-ը նույնպես նրա աշխատանքներն են, այնպես որ երկրպագուների սպասումները մեծ են։

Ցուցադրել ավելի

Վեգա Անդրիասյան

Ես Վեգա Անդրիասյանն եմ, «Իմ ռադիոյի» ամենահին ու ամենաբամբասկոտ հաղորդավարը։ Բամբասում եմ նույնիսկ եթերում. իմ «Շատ տաք թեյ» փոդքասթում պատմում եմ փոփ մշակույթի ամենասկանդալային դեպքերի ու դեմքերի մասին, իսկ «Ծանրութեթևում»՝ նույն ոլորտի նորությունների։ Չնայած հաղորդմանս անվանմանը, թեյ չեմ սիրում, իրական կյանքում սիրում եմ սրճազրույցներ։
Back to top button