Բիթրեյթ

Բիթրեյթ․ London Grammar | Californian Soil

Հանա Ռեյդն իր լավագույն կյանքը չէր ապրում, երբ խումբը դեռ 2017-ին սկսեց աշխատել երրորդ ստուդիականի վրա։ Ինչպես միշտ` արվեստը ծառայեց որպես փրկություն։ Ջեմսեշնների արդյունքում ծնված այս ալբոմում ամփոփված են վերջին տարիների բոլոր կոնտրաստային հույզերը՝ մաժորային ռիթմերով, բայց տեղ-տեղ` շատ մութ բառերով։ Californian Soil-ը բենդի ամենահարուստ ալբոմներից մեկն է, որը ներառում է նեոն-լիթ փոփից մինչև խմբին բնորոշ գոթական տրամադրությամբ բալլադներ։

Ցուցադրել ավելի
Back to top button