Ռադիոզրույց

Ռադիոզրույց. Հզոր կին՝ ամուր համայնք

«Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպվելու են կողմնորոշիչ հանդիպումներ ծրագրի շահառու կանանց հետ, վերջիններիս կտրամադրվի փորձագիտական աջակցություն, արդյունքում կմշակվեն թվով 20 դրամաշնորհային ծրագրեր:

Ծրագրերը կստանան ֆինանսական աջակցություն և կիրականացվեն համայնքներում՝ վերջիններիս տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավված կանանց կողմից:

Ծրագրերի իրականացման ողջ ընթացքը կվերահսկվի, կպատրաստվեն ավարտական զեկույցներ և հաշվետվություններ, որոնք կհրապարակվեն համապատասխան համայնքապետարանների կայքերում և սոցիալական էջերում, կպատրաստվի տեղեկագիր, որը կտարածվի բոլոր շահագրգիռների շրջանում:

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button