Չեմպիոնական նախավարժանք

«Չեմպիոնական նախավարժանք»․ Նուրբ, գեղեցիկ ու միաժամանակ ուժեղ կանայք

Կնոջ դերը յուրաքանչյուր բնագավառում ոչ միայն հաճելի, այլ` երբեմն նաև պարտադիր է: Սպորտը մշտապես համարվել է բնագավառ, որտեղ գերիշխել են տղամարդիկ։ Դե իզուր չէ, որ նրանց ուժեղ սեռ են ասում։ Իսկ ով է ասել, որ փխրուն ու գեղեցիկ կանայք ուժեղ չեն կարող լինել։
Մեր օրերում այդ պատնեշը հաղթահարվել է և սպորտը բնութագրվում է նաև կանանց մրցապայքարներով, հաղթանակներով: Ուրախալի է, որ Հայաստանի սպորտի պատմության մեջ կանանց անուններ շատ են հիշատաակվում։ Հայ կանայք փայլել են գրեթե բոլոր մարզաձևերում` տալով Օլիմպիական չեմպիոններ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ և ուղղակի լավ մարզուհիներ: «Չեմպիոնական նախավարժանքն» անդրադարձել է նրանցից մի քանիսն։

Ցուցադրել ավելի
Back to top button