Դրամապանակ — Իմ Ռադիո

Դրամապանակ I Երկու տարի ուսանողական վարկ ստանալուց հետո, երրորդ տարում չտրամադրեցին
Ուսանողական վարկերը փրկօղակ են բազմաթիվ ուսանողների համար, ովքեր ցանկանում են սովորել բարձրագույն ուսումնական հաստատություններում, սակայն չունեն  բավարար ֆինանսներ։

Երկու տարի անընդմեջ հաջողությամբ վարկ ստացած ուսանողուհի Դիանա Աբգարյանը, երրորդ վարկի համար դիմելիս բախվեց անսպասելի մերժման։ Նա մինչ այժմ չի հասկանում, թե ինչու է մերժվել իր դիմումը։

Ուսանողական վարկերի հարցում կողմնորոշվելու համար ֆինանսական փորձագետ Նելլի Մանուկյանը կբացատրի, թե ինչպես են ֆինանսավորվում այս վարկատեսակները,  ինչ չափանիշներով են բանկերը գնահատում դիմումները և ինչ պետք է իմանան ուսանողները՝ վարկի դիմելուց առաջ։

Ուզում եմ գումարս ավանդ դնել
Ֆինանսական պլանավորման հիմնարար մաս են կազմում ավանդներն ու խնայողական հաշիվները: Ինչպե՞ս եք ընտրում ավանդի ճիշտ տարբերակը, որո՞նք են ռիսկերը, և ինչպե՞ս կարող եք դրանք կառավարել՝ ձեր խնայողությունները պաշտպանելու և մեծացնելու համար:

Գրաֆիկ դիզայներ Մելանյա Համբարձումյանը կանգնած է երկընտրանքի առաջ. նա փոքր գումար է խնայել և ցանկանում է ավանդ դնել, բայց դժվարանում է կողմնորոշվել՝ որն է լավագույն տարբերակը իր կարիքների և նպատակների համար:

Կենտրոնական բանկի ֆինանսական ներդրման մասնագետ Ռուզաննա Ալեքսանյանը մեզ կառաջնորդի ավանդի տարբերակների ընտրության և կառավարման գործընթացում՝ օգնելով հասկանալ ռիսկերը և գտնել գիտակից որոշումներ կայացնելու ճանապարհը։

Չեմ ցանակնում ներբեռնել էլեկտրոնային դրամապանակ
Էլեկտրոնային դրամապանակները կամա թե ակամա դարձել են հատկապես երիտասարդների ամենօրյա օգտագործման գործիքներից։ Սակայն դրանց կիրառումն ու  փոխկապված ռիսկերը դեռ վանում են շատերին։Շատերի համար, այդ թվում  Մարիաննա Մուրադյանի, էլեկտրոնային դրամապանակները լուրջ մտահոգություններ են առաջացնում: Նա հրաժարվում է ներբեռնել ցանկացած էլեկտրոնային դրամապանակ՝ անհանգստանալով պահանջվող անձնական տվյալների քանակից և ֆինանսական խարդախության աճող սպառնալիքից։

Էլեկտրոնային դրամապանակների իրականությունը հասկանալու համար Կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի կարգավորման վարչության պետ Ինգա Շիրակյանը կներակայացնի ներկայումս Հայսատանում գործող դրամապանակների կարգավորումները, թե ինչպես են գործում էլեկտրոնային դրամապանակները, ինչ անվտանգության միջոցներ կան և ինչպես կարող ենք դրանք արդյունավետ օգտագործել։

Ի՞նչ սովորեցնել երեխային դպրոցում փողի մասին
Հնարավո՞ր է արդյոք ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որը թույլ կտա վաղ տարիքից տիրապետել ֆինանսական գրագիտության կանոններին, այն, ինչ պետք է իմանա աշակերտը վաղ տարիքից:

Ուսուցչուհի Սոնա Փափազյանը հատկապես շահագրգռված է, որ երեխաները ունենան անհրաժեշտ հմտություններ՝ իրենց գումարը պատասխանատվությամբ կառավարելու համար։

Ուսուցիչների և մանկավարժների համար այս աշխատանքի կարևորությունն ընդգծում է Կենտրոնական բանկի ֆինանսական կրթության մասնագետ Արաքս Մանուչարյանը: Նա կբացատրի, թե ինչի վրա պետք է կենտրոնանալ, երբ խոսքը վերաբերում է ֆինանսական գրագիտությանը, և ինչպես կարելի է ինտեգրել այս դասերը դպրոցներում՝ ֆինանսապես գրագետ սերունդ ստեղծելու համար:

Իմ Դամապանակը ամանորին I Դրամապանակ
Ամանորը՝ տոնական ծախսերի պլանավորումից և նվերների գնումներից մինչև տոնակատարություններից հետո գումարի կառավարումը, հաճախ ուղեկցվում է ֆինանսական սթրեսով։

Ես սիրում եմ այս տոնը, սակայն խոստովանում եմ՝ այս խիտ սեզոնին հաճախ պայքարում եմ ֆինանսական ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Ինչպես ձեզնից շատերը՝ ես էլ դժվարությունների եմ բախվում արձակուրդի ծախսերը կառավարելու հարցում։

Իմ Դրամապանակի խնդիրները լուծելու հարցում կօգնի Կենտրոնական բանկի ֆինանսական կրթության փորձագետ և մարկետոլոգ Դավիթ Խարաթյանը։

Եթե ցանկանում եք վայելել արձակուրդները՝ չզոհաբերելով ձեր ֆինանսական կայունությունը, ապա միասին կսովորենք մեր բյուջեն կայուն պահել տոներից առաջ, ընթացքում և հետո։

Դրամապանակ | Ե՞րբ է ժամանակը կրիպտո ձեռք բերելու
Կրիպտոարժույթի աշխարհը լի է հնարավորություններով, ռիսկերով և արագ նորարարություններով: Ինչպե՞ս մտնել շուկա, ի՞նչ պետք է իմանալ գործարքներ կատարելուց առաջ, ինչպե՞ս է գումարն աշխատում այս ոլորտում:

Ծրագրավորող Էլինա Իսրայելյանը շատերի նման ցանկանում է ներդրումներ կատարել կրիպտոարժույթում: Տեխնոլոգիական ձեռնարկատեր և Քոինբաս ֆիզիկական կրիպտոդրամապանակների ընկերության հիմադիր Վիգեն Առուշանյանը կբացատրի կրիպտոարժույթի հիմունքները՝ ինչպես են աշխատում գործարքներն ու կառավարվում ռիսկերը։

Դրամապանակ | Ինձ վարկ չտրամադրեցին
Ինչպե՞ս եք սկսում օգտվել բանկային ծառայություններից: Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել վարկի համար դիմելիս և ընդհանրապես առաջին անգամ բանկային գործարք իրականացնելիս: Իսկ ինչպե՞ս եք ընտրում վարկի այն տարբերակը, որը լավագույնս համապատասխանում է ձեր կարիքներին:

Մասնագիտությամբ լրագրող Անի Հարությունյանն է, 21 տարեկանը լրանալուց հետո, նա դիմել է վարկ ստանալու համար, սակայն մերժում է ստացել։ Նրա փորձառությունը մեզանից շատերի մոտ հարցեր է առաջացնում․ ի՞նչ է անհրաժեշտ վարկի հաստատվելու համար, և ինչպե՞ս է պետք պատրաստվել բանկային մեր առաջին գործարքին։

Ֆինանսիստ Նելլի Մանուկյանը կբացատրի, թե ինչպես են բանկերը գործում, ինչ պետք է իմանաք նախքան բանկ մտնելը և ինչպես արդյունավետ իրականացնել վարկավորման գործընթացները:

Միասին բացահայտենք բանկերի, վարկերի և փողի խելացի կառավարման աշխարհը:

Դրամապանակ | Ֆինանսական զեխծարարության զոհ եմ դարձել
Ֆինանսական աշխարհում կարևոր խնդիր են խարդախությունները և զեխծարարությունները: Խաբեբաների կողմից ամեն օր կատարալեագոևծվող մարտավարության պայմաններում, ավելի քան երբևէ կարևոր է հասկանալ, թե ինչպես պաշտպանվել ֆինանսական խաբեբաություններից:

Մենք կուսումնասիրենք խարդախների կիրառած մարտավարությունը՝ սկսած ապակողմնորոշիչ ներդրումային առաջարկներից մինչև գործարքներ, որոնք չափազանց լավն են թվում, բայց ուղեկցվում են թաքնված ռիսկերով:

Լիլիա Խանփրացյանը անձնական փորձով ներկայացնում է դեպքեր, երբ խարդախները առաջարկել են կասկածելի գործարքի մեջ մտել, մեկ այլ դեպքում էլ ներդրումներ կատարել բարձր եկամտաբերության խոստումներով:

Այս սխեմաները բացահայտելու և պաշտպանության ռազմավարություններ տրամադրելու համար Կենտրոնական բանկի ֆինանսական կրթության մասնագետ Արաքս Մանուչարյանն է Դրամապանակի տաղավարում:

Միասին կգտնենք զեխծարարությունից պաշտպանվելու տարբերակները, որով կապահովագրենք ոչ միայն մեր հյուրի, այև ձեր դրամապանակը:

Դրամապանակ․ Ուզում եմ տուն գնել
Տուն գնելը մարդու կյանքում ամենակարևոր ներդրումներից մեկն է, բայց հիփոթեքային վարկավորման գործընթացը հասկանալը կարող է բարդ լինել:

Դրանապանակի հյուրը՝ Գոհար Մխիթարյանը, բնակարան ձեռք բերելու ճանապարհի սկզբում է։ Նա ցանկանում է ուսումնասիրելու հիփոթեքային շուկան և բացահայտելու իր նպատակն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ քայլերը: Այս հարցում օգնելու համար մեզ է միացել ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական փորձագետ Նելլի Մանուկյանը: Նա կներկայացնի Հայաստանում հիփոթեքային և անշարժ գույք ձեռք բերելու հնարավորությունները։

Միասին կուսումնասիրենք անշարժ գույքի շուկան, ինչը կօգնի ավելի արդյունավետ դարձնել ոչ միայն մեր հյուրի, այև ձեր դրամապանակը:

Դրամապանակ | Ինչու՞ եմ այսքան հարկվում
Հարկերն անխուսափելի են, հաճախ սխալ ընկալված և, այնուամենայնիվ, վճռորոշ հասարակության գործունեության համար: Բայց երբևէ մտածե՞լ եք, թե ինչու ենք մենք առաջին հերթին հարկերը վճարում, ինչպես են դրանք հաշվարկվում կամ իրականում ուր է գնում ձեր վաստակած գումարի մի մասը:

Այս էպիզոդում մենք ուսումնասիրում ենք Հայաստանի հարկային համակարգը՝ հակասնալով դրա դերը պետության տնտեսության ձևավորման գործում, հարկման հիմքում ընկած սկզբունքները, ֆիզիկական անձանց և բիզնեսի սեփականատերերի նկատմամբ հարկերի կիրառման տարբերությունները, ինչպես նաև եկամտահարկի դրույթները: Բացի այդ, մենք կբացահայտենք, թե ինչ է տեղի ունենում մեր վճարած հարկերի հետ:

Միլենա Գևորգյան, ով աշխատում է քաղաքացիական իրավունքի պայմանագրով, ցանկանում է հասկանալ՝ ինչպիսի հարկեր են կիրառվում կոնկրետ իր իրավիճակում: ՀՀ ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդիկայի վարչության պետ Արթուր Ալեքսանյանի հետ կբացահայտենք հարկային համակարգի բարդությունները, կանդրադառնանք տարածված սխալ պատկերացումներին։

Միասին կուսումնասիրենք հարկային ոլորտը, ինչը կօգնի ավելի արդյունավետ դարձնել ոչ միայն մեր հյուրի, այև ձեր դրամապանակը: