Տիգրան Գրիգորյան — Իմ Ռադիո

Գիտության շուրջ | Երկաթի դար․ Նժդեհ Երանյան
Երկաթի դարը նախնադարյան հասարակության կյանքի նախորդ փուլերի՝ քարի դարի և բրոնզի դարի համեմատ, խիստ կարճ է տևել․ հիմնական ժամանակագրական սահմանները մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերն են, երբ Եվրոպայի և Ասիայի նախնադարյան շատ ցեղեր արդեն ունեցել են երկաթի սեփական արտադրություն, և հիմք է դրվել դասակարգային հասարակությանն ու պետությանը։ Այս եզրն առաջին անգամ գործածել է դանիացի հնագետ Կ․ Յու․ Թոմսենը 19-րդ դարում։ Տարբեր ժամանակներում երկաթի արտադրության նախնական շրջան են ունեցել բոլոր ժողովուրդները, սակայն «Երկաթի դար» եզրը բնութագրում է միայն էնեոլիթում և բրոնզի դարում առաջացած քաղաքակիրթ ստրկատիրական պետությունների և ցեղերի կենսակերպը։

Հնագետ Նժդեհ Երանյանն իր խոսքում անդրադարձել է «Երկաթի դարի» պատմությանը՝ ներկայացնելով մի շարք հուշարձաններ, որոնք բացառիկ նշանակություն ունեն այս ժամանակաշրջանն ուսումնասիրելու համար։

Գիտության Շուրջ | Ֆոտոլրագրություն․ Անի Գևորգյան
Ֆոտոլրագրողի, վավերագրողի աշխատանքն ամբողջացնում է մամուլի առաջադրած ծրագրային խնդիրները։ Այն ոչ միայն լրացնում ու առավել տպավորիչ է դարձնում նյութի բովանդակությունը, այլ նաև, ըստ  էության, ներկայացնում է ինքնուրույն արժեք։ Փաստը՝ որպես մամուլի հիմնական կռվան, վավերագրողի և ֆոտոլրագրողի ձեռքում դառնում է անառարկելի պատմական ապացույց և իրեղեն վկայություն ապագայի համար։

Ֆոտոլրագրության և վավերագրության մասին զրուցել ենք լուսանկարիչ Անի Գևորգյանի հետ։

Գիտության շուրջ | Արվեստի կառավարում․ Ալեքս Միրզոյան
Արվեստի մենեջմենթը վերաբերում է գեղագիտական, ստեղծագործական, կոմերցիոն, կազմակերպչական և իրավական խնդիրների կառավարմանը։ Արվեստի կառավարման մեթոդները, սակայն, էապես տարբերվում են շուկայի, տնտեսության և պետական համակարգի կառավարման մեզ հայտնի ձևերից։ Արվեստի կառավարման նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ հնարավոր կլինի իրագործել տարբեր նախագծեր։

Արթ մենեջեր Ալեքս Միրզոյանն իր խոսքում անդրադարձել է արվեստի կառավարման հիմնահարցերին, ներկայացրել նաև  ժամանակակից արվեստի և մշակույթի կոմերցիոն խնդիրները։

Գիտության շուրջ | Էնոլոգիա․ Ամալյա Իսկանդարյան
Էնոլոգիան գինու մասին գիտությունն է․ տերմինը ծագել է οἶνος – գինի բառից ու վերաբերում է խաղողագործությանը և գինեգործությանը վերաբերող բոլոր հիմնարար խնդիրներին։ Այն առչվում է ինչպես նյութագիտությանը, օդերևութաբանությանը, բուսաբանությանը, այնպես էլ՝ տակառագործությանը, շուկայագիտությանը, առևտրին և համտեսի արվեստին։ Էնոլոգները զբաղվում են գինու վերլուծությամբ ՝ գերազանցապես հիմնվելով գիտական և զգայական բնութագրերի վրա: Այս ոլորտում շատ գինեգործներ ունեն առաջադեմ աստիճաններ քիմիայի, մանրէաբանության, կենսաբանության, սննդաբանության կամ դրանց առնչվող օժանդակ գիտաճյուղերում:

Գինու փորձագետ, էնոլոգ Ամալյա Իսկանդարյանը խոսել է գինու ստեղծման, Հայաստանում խաղողագրծությանը վերաբերող հարցերի մասին՝ անդրդառնալով նաև հայկական գինեգործության ավանդույթներին ու ժամանակակից դրսևորումներին։

Գիտության շուրջ | Հեքիաթ․ Ալվարդ Ջիվանյան
Հեքիաթները բանահյուսական ստեղծագործություններ են, որոնք աչքի են ընկնում խայտաբղետ սյուժեներով, չափազանցություններով ու հրաշապատում տարրերով։ Դրանք հիմնականում ներկայացնում են չարի և բարու աննահանջ պայքարը և հերոսների, որոնք հանդես են գալիս ամենատարբեր հատկանիշներով։ Այս ստեղծագործություններում կարելի է հանդիպել ֆանտաստիկ էակների, ոգիների և առասպելական արարածների, որոնք ուղեկցում են հեքիաթների հերոսներին՝ պայմանավորելով պատումների հարստությունն ու իմացաբանությունը։

Թարգմանիչ և հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանն իր խոսքում անդրադարձել է հրաշապատում հեքիթների պոետիկային, դրանց կառուցվածքին և գեղագիտությանը, առանձնացնելով նաև պատումների լեզվին առնչվող խնդիրները։

Գիտության շուրջ | Բիոէթիկա․ Անի Խալաֆյան
Բիոէթիկա եզրույթը (հունարենից bios նշանակում է կյանք, իսկ ethos  վարքագիծ) առաջին անգամ ներմուծվել է գիտություն 1926 թվականին Ֆրինց Յարիի կողմից իր բիոէթիկայի խնդրին նվիրված հոդվածով, որը վերաբերում էր գիտական փորձերի ժամանակ կենդանիների և բույսերի օգտագործմանը։ 1970 թվականին ամերիկացի բիոքիմիկոս Վան Ռենսելաեր Պոտերը օգտագործեց այս եզրը նկարագրելու համար բիոմթնոլորտի և բնակչության թվի աճի միջև եղած կապը։ Պոտերի աշխատությունը հիմք դրեց գլոբալ էթիկայի սկզբնավորմանը, որը գիտություն է կենսաբանության, էկոլոգիայի, բժշկության և մարդկային արժեքների միջև եղած փոխհարաբերությունների մասին։

Բժիշկ – սրտաբան Անի Խալաֆյանն իր խոսքում անդրադարձել է բիոէթիկայի հարցին, ներկայացնելով նաև պացիենտակենտրոնության հիմնմախնդիրը արդի բժշկության մեջ։

Գիտության շուրջ | Օմար Խայյամը և պարսից գրականության ոսկեդարը․ Գառնիկ Գևորգյան
Միջնադարյան Իրանի գրականությունը և մասնավորպես Խայյամի բանաստեղծական արվեստը գիտնականների բնորոշմամբ հանդիսանում է համաշխարհային պատմության մեծագույն նվաճումներից մեկը։ Նրա գրվածքներն աչքի են ընկնում յուրօրինակ ոճով, սեղմ կառուցվածքով և բովանդակային խորությամբ, որոնք արատացոլում են իրանական մշակույթի բազմագույն ներկապնակը։

Իրանակագետ Գառնիկ Գևորգյանն իր խոսքում ներկայացրել է Օմար Խայյամի բանաստեղծական ժառանգությունը՝ անդրդառնալով 10–րդ դարի Իրանի պատմությանը, մտածողությանը և կրոնական հոսանքներին։

Գիտության շուրջ | Հայկական միլլեթը և Օսմանյան կայսրությունը․ Վեներա Մակարյան
«Միլլեթ» արաբերեն բառ է, որը նշանակում է ազգություն, սակայն Օսմանյան կայսրության տարածքում այն մատնանշում էր մարդու դավանական և ազգային պատկանելությունը, մասնավորապես՝ ոչ մուսուլման լինելը։ Պետոթյան վարչական համակարգը բաղկացած էր երկու հիմնական բաժանումներից՝ տարածքային և դավանական: Ըստ այդմ հասրակությանը բաժանվում էր ոչ թե ըստ էթնո-լեզվական, այլ՝ կրոնական պատկանելության: Օսմանյան կայսրության ոչ մուսուլման բնակչությունը, որը, համաձայն « Թահրիր դեֆթերիի » (Աշխարհագիր մատյաններ) փաստաթղթերի, մոտ 16 րդ դարի կեսերին կազմում էր բնակչության 40 %-ը, բաժանված էր կրոնական երեք միլլեթների՝ հույն ուղղափառ, հայ առաքելական և հրեա։

Արաբագետ Վեներա Մակարյանը ներկայացրել է «Միլլեթ» – ի ինստիտուտի կառուցվածքը և նշամակությունը Օսմանյան պետության մեջ, անդրադառնալով նաև Կոստանդուպոլսի հայոց պատրիարքությաը և նրա պատմական դերին։

Գիտության շուրջ | Մասկուլինություն և ֆեմինիզմ․ Հրայր Խաչատրյան
20 — րդ դարի մտածողության սահմանում ուշագրավ էր մասկուլիզմի և ֆեմինիզմի խնդիրը` կանանց և տղամարդկանց  սոցիալականացմանը վերաբերող այն քննարկումները, որոնք,  ենթարկվելով բազմաթիվ շահարկումների, վերաճեցին հասարակական շարժումների։ Արմատական հոսանքների բախումն ի վերջո կազմավորեց երկու հոգեբական և փիլիսոփայական ուղղություններ, որոնք արագորեն ներթափանցեցին մշակույթ և արվեստ. մասկուլինությունը, որի առանցքում տղամարդկանց իրավունքներն էին, արտացոլվեց նախ հետպատերազմյան արվեստում, իսկ ֆեմինիզմը` առավելապես արևմտյան աշխարհի հասարակական և քաղաքական կյանքում։

Մշակութաբան Հրայր Խաչատրյան անդրադարձել է ֆեմինիզմի և մասկուլինության հիմնախնդիրներին` նշելով եվրոպական մշակույթում  տղամարդկանց և կանանց դերերի վերարժևորումը։

Գիտության շուրջ | Աղոթք․ Անուշ Ապրեսյան
Քրիստոնեական վարդապետության համաձայն՝ աղոթքի ժամանակ աղոթողի ներշնչման աղբյուրը, ուսուցիչն ու օգնականը Սուրբ Հոգին է․ «Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին, որովհետև մենք աղոթում ենք» (Հռոմ. Ը 26)։

Աղոթքը ընդգծում է հավատցյալի և Աստծո կապը՝ ցույց տալով կատարելության հասնելու ուղին։ Համաձայն արևելաքրիստոնեական և Հայ եկեղեցու ավանդության՝ աղոթելու ժամանակ դեպի արևելք են դառնում։ Արևելքը հոգևոր և կրոնական իմաստաբանությամբ խորհրդանշում է արդարության ծնունդը և Աստծո տաճարի հաստատման վայրը։

Գրականագետ Անուշ Ապրեսյանն իր խոսքում անդրադարձել է աղոթքի նշանակությանը, բացատրել այս հարցին նվիրված եկեղեցու հայերերի մեկնությունները և Գրիգոր Նարեկացու աղոթամատյանի դերը քրիստոնեության մեջ։