IT շաբաթ
IT շաբաթ․ ՏՏ ոլորտի գիտելիքներ՝ մարզաբնակ երիտասարդների համար
«Մասսայական ուսուցում» դրամաշնորհային ծրագիրը, որը փորձնական կարգով իրականացվել է Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում, կդառնա ամենամյա և կանցկացվի նաև Հայաստանի մյուս մարզերում։ Ծրագրի շրջանակում ՏՏ ոլորտում բազային գիտելիքներ են ձեռք բերել տեխնոլոգիական կրթությամբ հետաքրքրված ավելի քան 400 մասնակից։
Ծրագրի նպատակն է մարզերում իրականացնել տեխնոլոգիական դասընթացներ և բարձրացնել մարզաբնակ երիտասարդների և ընդհանրապես բոլորի տեխնոլոգիական գրագիտությունը, տարբեր ծրագրերի մասին իրազեկվածությունը և օգնել մասնագիտական կողմնորոշման վրա: