Դրամապանակ | Ի՞նչ սովորեցնեմ երեխայիս փողի մասին
Ֆինանսական գրագիտությունը կարևոր հմտություն է, որը շատ մեծահասակներ դեռևս փորձում են ձեռք բերել, հետևաբար ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ երեխաները կսովորեն փողի հետ ճիշտ վարվել, եթե նրանց վաղ տարիքից ծնողները դա չսովորեցնեն: Փողի արժեքը հասկանալը, բյուջետավորումը, խնայողությունները և ֆինանսական խելացի որոշումներ կայացնելը հմտություններ են, որոնք կարող են երեխաներին օգնել ապահով ապագա կառուցել: Բայց ինչպես և որտեղից պետք է սկսեն ծնողները այս ուսուցումը:
Մեր հյուրի՝ Լիլի Գևորգյանի աղջիկը սովորում է 2-րդ դասարանում։ Լիլին, ինչպես շատ ծնողներ, չի կողմնորոշվում՝ ինչպես սկսել խոսել երեխայի հետ փողի մասին, ինչպես սովորեցնել տնօրինել այն պատասխանատու կերպով:
Արաքս Մանուչարյանը ՝ ֆինանսական կրթության փորձագետ է, ով մասնագիտացած է ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին փողի մասին սովորեցնելու գործում, կբացատրի՝ ինչպես կարելի է հիմք դնել ֆինանսական գրագիտությանը երիտասարդ տարիքում և կառաջարկի գործնական խորհուրդներ ծնողների համար, ովքեր գուցե չգիտեն՝ որտեղից սկսել:
Հիմնական հասկացություններից, ինչպիսիք են խնայողությունը և խելամտորեն ծախսելը, մինչև բյուջետավորման կարևորությունը քննարկելը երեխայի հետ, կօգնեն ավելի արդյունավետ դարձնել ոչ միայն մեր հյուրի, այլև ձեր դրամապանակը: