IT շաբաթ

IT շաբաթ․ Նոյեմբերի 4-10-ը Հայաստանում անցկացվում է «Մեդիագրագիտության շաբաթը»

«Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրի ներքո նոյեմբերի 4-10-ը Հայաստանում անցկացվում է «Մեդիագրագիտության շաբաթը», որի ընթացքում կլինեն պանելային քննարկումներ, վարպետության դասեր, ուսուցչական մեծ ֆորում, հանդիպումներ և դասընթացներ գրադարաններում, համալսարաններում և դպրոցներում, մարզային հանդիպումներ, նոր գրքերի և ձեռնարկների շնորհանդեսներ, մարզային հանդիպում-քննարկումներ ոլորտի փորձագետների և լրագրողների հետ։

«Մեդիագրագիտության շաբաթը» 7–րդ տարին անընդմեջ անցկացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։
Այն միջազգային շարժում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ տեղի է ունենում ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button