Խոշոր պլան
Խոշոր պլան․ «Ստեղծագրության ակադեմիան» ամփոփել է արդյունքները
Երևանի քաղաքապետարանի «Ստեղծագրության ակադեմիան» ամփոփել է արդյունքները։ Բանաստեղծության, արձակի, դրամատուրգիայի, կինոսցենարի, արվեստի քննադատության դասընթացներին երիտասարդ ստեղծագործողները հնարավորություն են ունեցել լսել ավագ սերնդի ներկայացուցիչներին, սովորել և ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ։
Ակադեմիայի շուրջ 150 շրջանավարտ մասնակցության վկայագրեր է ստացել, իսկ արդեն հաղթողները՝ նաև դրամաշնորհային պարգև: Լավագույն աշխատանքների հիման վրա կտպագրվի պատկերազարդ գիրք, կնկարահանվի ֆիլմ, կբեմադրվի թատերական ներկայացում:
Թեմայի մասին զրուցել ենք «Ստեղծագրության ակադեմիայի» ղեկավար Ռոզա Գրիգորյանի և դրամաշնորհ հաղթած երիտասարդ բանաստեղծ Դավիթ Պետրոսյանի հետ։