ՌադիոԹատրON
ՌադիոթատրON | Դերասանների ընտրություն. առաջին փորձ
Այս անգամ օրագիր էպիզոդները տարբերվելու են նախորդներից։ Դուք ավելի շատ կլինեք փորձասենյակում և ամբողջ ընթացքին ավելի մանրամասն կծանոթանաք։
Հիշեցնեմ՝ չորրորդ ներկայացման ռեժիսորը ես եմ՝ Արմինե Դանիելյանը։ Ընտրել եմ ամերիկացի դրամատուրգ Էդուարդ Օլբիի «Ինչ էր պատահել գազանանոցում» ստեղծագործությունը։
Ուզում եմ ասել՝ դժվար է լինել նախագծի հեղինակը, ռեժիսորը, միևնույն ժամանակ ստեղծագործել, մոնտաժել, ընտրել դերասաններին, փորձեր անել և այլն։ Մեծ փորձություն է տեխնիկական և ստեղծագործական աշխատանքերը համատեղելը։
Իսկ՝ ինչ է արդյունքում ստացվել և արդյոք հետաքրքիր է՝ ուրախ կլինեմ, եթե կիսվեք կարծիքներով։