IT շաբաթ

IT շաբաթ․ «Համակարգիչներ մարզերի երեխաներին»

Մարզերի ակտիվ երեխաներին ինքնակրթվելու հնարավորություն ընձեռելու նպատակով, արդեն 3–րդ տարին է, ինչ «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ իրականացնում է «Համակարգիչներ մարզերի երեխաներին» ծրագիրը։ Նախորդ 5 փուլերի ընթացքում ծրագրին աջակցել են անհատներ ու խոշոր կազմակերպություններ և շուրջ 212 համակարգիչ է տրամադրվել երեխաներին։
Կազմակերպության ղեկավար Արամայիս Մարգարյանն ասում է՝ տարիների փորձը ցույց է տվել, որ ծրագիրը դրական ազդեցություն է ունենում միջավայրի վրա։ Շատերը թեմատիկ դասընթացների են մասնակցում, մասնագիտություն են ձեռք բերում և շարունակում ապրել ու աշխատել համայնքում։ Հավաքված համակարգիչների մի մասը կնվիրվի երեխաներին, մյուս մասը՝ նրանց ստեղծած կրթական, մարքեթինգային և այլ թիմերին։

Եթե դուք ևս ցանկանում եք ձեր ներդրումն ունենալ մարզերի երեխաներին համակարգիչներով զինելու գործում, ապա կարող եք միանալ reArmenia.com հարթակին։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button