Խոշոր պլան
Խոշոր պլան․ 400-ից ավելի նոր կրթաթոշակառուներ Հայ Կրթական Հիմնարկությունում
Նոր ուսումնական տարում Հայ կրթական հիմնարկությունը ևս 400 ուսանողի կօգնի վճարել վարձը: Արդյունքում Հայաստանում, Ջավախքում, Լիբանանում և ԱՄՆ-ում կազմակերպությունն արդեն մոտ 1400 կրթաթոշակառու ունի: Այս տարի դիմել է ավելի քան 3000 ուսանող, որոնցից ընտրվել էին լավագույնները:
Հայ Կրթական Հիմնարկության գործունեության և կրթաթոշակ ստանալու մանրամասների մասին զրուցել ենք հայաստանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հարոյանի և կրթաթոշակառու, այժմ նաև աշխատակից Օվսաննա Գալֆայանի հետ: