Բնության ռիթմը

Բնության ռիթմը․ Էմիլ Ասատրյան

Որպես կանաչ տրանսպորտային միջոց քաղաքում հեծանիվ վարելու մշակույթը տարածելու, հեծանվային զբոսաշրջությունը զարգանելու նպատակով Էմիլ Ասատրյանը 2014թ ստեղծեց VELO ակումբը։ 2000–ից ավելի մարդ է մասնակցել ակումբի կազմակերպած հեծանիվ վարելու անվճար դասընթացներին, հեծանվարշավներին։
Էմիլը պատմում է, որ դեռ պատանեկան տարիքից է սկսել մասնակցել արշարվների և հեծանվով երկար ճանապարհ հաղթահարելու հետաքրքրությունը հենց այդ ժամանակ է առաջացել։ Հեծանիվն էկոլոգիապես ամենամաքուր փոխադրամիջոցն է, այն իր շահագործման ընթացքում օդը չի աղտոտում, նաև լավ միջոց է մարմինը մարզելու համար։

Լեռնային հեծանվասպորտը խթանելու նպատակով ամսվա մեջ մի քանի անգամ Velo ակումբն արշավներ է կազմակերպում, որոնց մասնակցում են նաև զբսաշրջիկները։ Մաքուր օդը, լեռների ու սարերի տեսարանները էներգիա և ուժ են հաղորդում,– ասում է էմիլն ու հավելում՝ բնության մեջ 60 կմ հեծանիվ վարելը հավասարազոր է քաղաքային միջավայրի 150 կմ–ի։ Թեև լեռնային հեծանվասպորտով զբաղվելու համար հարմարեցված ճանապարհները շատ չեն, բայց փորձառու հեծանվորդների համար դրանք հաղթահարելը բարդ չէ։


Սեպտեմբերի 21–ին VELO ակումբը կանցկացնի լեռնային հեծանվամրցույթ։ Մասնակիցները Կոտայքի Մեղրաձոր գյուղից պետք է հասնեն Լոռիի Մարգահովիտ գյուղը։ Ճանապարհը հարուստ է լեռնային վայրէջքներով, որ հեծանվորդն ավելի արագ կանցնի, թռիչքներ կկատարի, փորձություններ կաղթահարի, կճանաչվի հաղթող։ Կարող են մասնակցել լեռնային հեծանվասպորտով զբաղվողները։
Որպեսզի հեծանվով մարզումներ, զբոսանք կամ աշխատանքը տհաճ միջադեպով չխաթարվի պետք է հետևել հեծանիվ վարելու կանոններին․ կարևոր է կրել սաղավարտ, ծնկերի ու արմունկների վրա պաշտպանիչ բարձիկներ ամրացնել, իսկ ահա երեկոյան ժամերին հեծանվով զբոսնելիս հագուստի վրա անհրաժեշտ է լուսարձակող որևէ մաս ունենալ կամ լապտեր վերցնել:

Հիշենք, որ հեծանիվ վարելով մենք նվազեցնում են օդի աղտոտվածությունը, ինչը մարդկանց առողջությանը սպառնացող առաջնային վտանգներից է։   

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button