Խոշոր պլանՉեմպիոնական նախավարժանք
Խոշոր պլան․ ԱԺ ամառային դպրոցի 3-րդ սերունդը
Արդեն 3-րդ անգամ անցկացվեց ԱԺ ամառային դպրոցը, որ ավագ դասարանների աշակերտներին հնարավորություն է տալիս ծանոթանալ օրենսդիր մարմնի աշխատանքներին, հանդիպել քաղաքական գործիչների հետ, այցելել պետական տարբեր կառույցներ և մշակութային հաստատություններ:
Այս տարի առաջին անգամ աշխատանքներին ներգրավվել են նաև նախորդ սերունդների շրջանավարտները, որոնք միասին «երիտասարդական խորհրդարանի» ձևաչափով օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել և քվեարկություն կազմակերպել:
Թեմայի մասին զրուցել են ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանի, ԱԺ Ամառային դպրոցի մասնակիցներ Ռիչարդ Մոշիրիի և Սոնա Օհանյանի հետ: