IT շաբաթ
IT շաբաթ․ Ի՞նչ է IoT և ի՞նչ նպատակով է կիրառվում
Այսօր հաճախ ենք լսում «Իրերի ինտերնետ» արտահայտությունը կամ Internet of Things (IoT):
Իսկ ի՞նչ է այն և ի՞նչ նպատակով է կիրառվում։
Իրականում իրերի ինտերնետն ամենուր է և մեր կյանքին նոր արագություն և որակ է հաղորդում։ Այստեղ տեխնոլոգիաները միահյուսված են մարքեթինգի, տվյալագիտության վաճառքների ու բիզնես-ռազմավարության հետ:
Իրերի ինտերնետը մի համակարգ է, որը կազմված է միմյանց խելացիորեն կապակցված սարքերից` ներկառուցված սենսորներով և մեքենաներով, որոնք էլ իրենց հերթին հավաքագրում, մշակում և փոխանակում են անհրաժեշտ տվյալները բազմաթիվ վայրերից՝ ինտերնետի միջոցով: