Գրքի երևանյան փառատոն

Գրքի փառատոն | Վերջին օր. միստիկ Գյուրջիևի գաղտնիքները, տեսապոեզիա ու նոր գրքի շնորհանդես

Գրքային տոնի`գրքի երևանյան փառատոնի վերջին օրը սկսվեց միստիկ քննարկումներով, հետո տեղի ունեցան հանդիպումներ օտարազգի բանաստեղծների հետ: Գրքի երևանյան փառատոնի այս օրը հագեցած էր պոեզիայի ընթերցումներով: Պոեզիան այսօր ընթերցողներին հասավ նաև պատկերների, շարժման ու երաժշտության միջոցով:

Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button