Գրքի երևանյան փառատոն
Գրքի փառատոն | Կրթված հանդիսատես ունենալը կարեւոր է. Տաթեւիկ Մելքոնյան
Փառատոնի միջոցառումներից մեկը փիչինգ էր՝ իրենց ստեղծագործությունները թատրոնի ու կինոյի ռեժիսորներին ներկայացնելու հնարավորություն ժամանակակից ստեղծագործողների համար։ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթեւիկ Մելքոնյանը նույնպես լսել է գրողներին ու Իմ ռադիոյի հետ կիսվել տպավորություններով եւ գրականություն- թատրոն կապի անհրաժեշտության մասին կարծիքով։
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից: