Հայուհի
Հայուհի․ Մեդեա Աբրահամյան | թավջութակահար
Երբ փոքր էի, երազում էի, որ ինձ երգ նվիրեն։ Իմ մանկական երազանքն, իհարկե, չիրականացավ, բայց հանդիպեցի այնպիսի մարդկանց, ում համար երգ գրելը ոչ թե նվեր էր, այլ պատիվ։ Օրինակ՝ գրել այնպիսի հրաշալի ստեղծագործություն, որ հենց ինքը՝ Մեդեա Աբրահամյանը նվագի այն։ Իսկ մեզ բախտ է վիճակվել նույնիսկ ծանոթանալ նրա հետ։
Տիկնայք և պարոնայք, Մեդեա Աբրահամյան, թող անհամեստ հնչի, բայց իմ կարծիքով լավագույն թավջութակահար։