Բնության ռիթմը

Բնության ռիթմը․ Նունե Դարբինյան

22–ամյա Նունեն Դարբինյանը Երևանի Կենդանաբանական այգու կենդանաբույժներից է։ 2 տարի այգում կամավորական աշխատանք է կատարել՝ զբաղվել կենդանիների խնամքով, մասնակցել բուժական աշխատանքներին հետո առաջարկ ստացել աշխատել, որպես կենդանաբույժի օգնական։
Նունեն ավարտել է Հայաստանի Ագրարային համալասրանի անասնաբուժական ֆակուլտետը, մասնագիտության ընտրությունը պատահական չէ, մանկուց սիրել է խնամել կենդանիներին և իր ապագան չի պատկերացրել այնպիսի  ոլորտում, որտեղ նրանք չեն լինի։ 

Լուսանկարը՝ Նունե ֆեյսբուքյան էջից

Նունեն պատմում է, որ իր աշխատանքն այգում սկսվում է ժամը 9–ից․ գլխավոր կենդանաբույժի հետ քննարկում են օրվա անելիքները, կատարում շրջայց այգու տարածքում, իրականացնում պլանավորված աշխատանքները, խնամողներից տեղեկանում կենդանիների վարքագծային փոփոխությունների մասին։ Այգում աշխատում է 130–ից ավելի տեսակի և 1000–ից ավելի առաձնյակի հետ։ Սիրում և հավասարապես հոգ է տանում այգու բոլոր բնակիչների մասին, բայց մի քանի ամիս առաջ 3 օրական շնագյալի սկսեց խնամել ու ամենաուժեղ կապը հենց նրա հետ է։ Շատերն են զարմանում, երբ տեսնում են վայրի կենդանիների հետ աշխատող երիտասարդ աղջկա, բայց ժամանակի ընթացքում համոզվում, թե որքան սեր և եռանդ է ներդնում իր գործում։

Աշխարհի տարբեր երկրներում բնապահպանները պայքարում են կենդնաբանական այգիների դեմ։ Նունեն ասում է՝ եթե մարդիկ ընդունեն այգու իրական գործառույթն ու առաքելությունը, կփոխեն իրենց կարծիքը։ Նման այգիները գիտական, կրթական, տեսակի պահպանման և վերականգնողական աշխատանքների համար են նախատեսված։

«Երևանի Կենդանաբանական այգին մի մեծ ընտանիք է, որտեղ միմյանց օգնելով խնամում ու հոգ են տանում կենդանիների մասին, – ժպիտով նկատում է Նունեն և հավելում՝ առանց այդ համգործակցությամբ աշխատանքն արդյունավետ չի ստացվի»։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button