Բնության ռիթմը. Լուսինե Կարապետյան
Ինչպե՞ս մտածել էկոլոգիապես մաքուր, միևնույն ժամանակ գործողության մեջ դնելով այդ մտքերը։ Լուսինե Կարապետյանն իր ծննդավայրում՝ Վայոց ձորի Վայք քաղաքում կենսակայուն ապրելակերպին նվիրված տարբեր ծրագրեր է իրականացնում։ Երիտասարդներին կրթելով փորձում է նվազեցնել էկոլոգիական ոտնահետքն ու ավելի լավ մոլորակ թողնել ապագա սերունդներին։ Թեև առաջին մասնագիտությամբ պատմաբան է, մագիստրոսական կրթությունը շարունակել է մարդու իրավուքների և ժողովրդավարության ուղղությամբ, բայց միշտ զբաղվել է երիտասադրական զարգացման ծրագրերի համակարգմամբ։ Լուսինեն պատմում է, որ ամեն ինչ սկսվել է էկոլաբ ծրագրից և դրա շրջանակում էկոլոգիական կրթությանը նվիրված իր համայանքում իրականացրած «ՏՆԱԿ» նախաձեռնությունից, որը 2019 թվականին վերածվել է երիտասարդական ալտերնատիվ կրթական կենտորնի։
Լուսինեի խոսքով՝ կենտրոնի ուսանողներն աղբահավաքներ չեն անցկացնում, քանի որ իրենց մոտեցումը պատանիներին ու երիտասարդներին կրթելն և նրանց միջոցով էկոլոգիական մտածելակերպ տարածելն է։ Ակտիվ համագործակցում են համայնքապետարանի հետ, ներկայացում իրենց առաջարկությունները, որոնք հաջողությամբ իրականացվում են։ Այս բոլոր գործողությունները նպաստել են, որ վերջին տարիներին Վայքում աղտոտվածությունը կտրուկ նվազել է։
«ՏՆԱԿ» երիտասարդական կենտրոնում Լուսինեն դասընթացներ է վարում ակտիվ քաղաքացիության և էկոլոգիական կրթության, մյուս մասնագետներն աշխարհագրության, անտառների, ջրային ռեսուրսների պահպանության մասին։
Օրերս էլ ավարտվեց էկոլոգիական դասընթացի հայտերի ընդունումը, մասնակիցներն ինչպես Վայքից են, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից։ Ծրագրի 30 մասնակիցները 7 օր կապրեն հյուրընկալ ընտանիքներում, նոր գիտելիքներ ու կապեր ձեռք կբերեն։
Փոքր համայնքում իրականացված ծրագրի արդյունքը երկար սպասել չի տալիս, բայց Երևանում այդ ազդեցությունը դժվար է երևում, քանի որ բնակչությունը շատ է, խնդիրները ևս,– ասում է նա ու առանձնացնում խմելու ջրի խնդիրը, ուրբանիզացիայի մակարդակի բարձրացնումը, որի հետևանքով ծառերի քանակն է կրճատվել, փոխարենը ավտոմեքենաների արտանետումներն ու աղումուկն են ավելացել։
Բնությունը համարժեք է պատասխանում իրեն հասցրած վնասների դիմաց։ Լուսինեն հորդորում է կենսակայուն ապրելակերպ ունենալ, խնայել բնական ռեսուրսները և միշտ հիշել, որ էկոլոգիապես մաքուր ապրելն իր դրական կողմերի հետ միասին նաև քիչ ծախասատար է։