Հայուհի
Հայուհի․ Ռեգինա Ղազարյան | նկարչուհի
Հիշու՞մ եք՝ վերջին անգամ երբ եք օգնության հասել ձեր ընկերներին։ Իսկ ձեզ ե՞րբ են օգնել։ Համաձայնեք, որ կյանքն առանց ընկերների մի տեսակ կիսատ ու տխուր կլիներ։
Ինչպես խոստացել էի, այս փոդքասթի ընթացքում դուք շատ ընկերուհիներ եք ձեռք բերելու։ Այսօր ձեզ ծանոթացնելու եմ նրանցից ամենաընկերասեր ու հավատարիմ հայուհու՝ նկարչուհի Ռեգինա Ղազարյանի հետ։