IT շաբաթ․ WITSA-ի համաշխարհային գավաթն ընդունում է հայտեր
WITSA-ի համաշխարհային գավաթի ազգային հանձնաժողովն ընդունում է դիմումներ՝ հայկական վաղ փուլերի ստարտափներին ընձեռելով բացառիկ հնարավորություն ցուցադրել նորարարական լուծումներ և մրցել Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելու համար: Ազգային հանձնաժողովը կընտրի մոտ 20 ընկերություն, որոնցից երկուսը հնարավորություն կունենան Հայաստանը ներկայացնելու միջազգային մրցույթում։ Ստարտափների ընտրությունը կկատարի գնահատման հինգ հիմնական չափանիշներով՝ նորարարություն, հաճախորդների ներգրավում, մասշտաբելիություն, տեխնոլոգիա հանուն բարօրության և ներուժ:
WITSA World Cup միջազգային մրցույթին կմասնակցի 32 ստարտափ 16 երկրից և 6 մայրցամաքից, ինչը հայաստանյան ստարտափներին հնարավորություն կտա ներկայանալ և մրցել գլոբալ հարթակում։
WITSA-ի համաշխարհային գավաթի մրցանակաբաշխությունը տեղի կունենա WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Երևանում հոկտեմբերին 4-ից 7-ը։