Խոշոր պլան

«Խոշոր պլան». Մագիստրոսական նոր ծրագիր կենսաբազմազանության թեմայով

ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և Ա. Թախտաջյանի անվան բուսաբանական ինստիտուտը սկսում են «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» նոր մագիստրոսական կրթական ծրագիրը: Մշակվել է շուրջ 20 մասնագիտական առարկա, որոնցից շատերը առաջին անգամ են դասավանդվելու Հայաստանում:

Մագիստրոսների համար նախապատրաստվել են արդիական կրթություն ստանալու տարբեր հնարավորություններ՝ նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներից մինչև բնապահպանական ոլորտի գործընկեր կազմակերպություններում պրակտիկա անցնելու հնարավորությամբ: Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է։

Թեմայի մասին զրուցել ենք ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրության ամբիոնի վարիչ Ալլա Ալեքսանյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button