IT շաբաթ

IT շաբաթ․ Ամփոփվել է «ԱԲ սերունդ» ծրագրի արդյուքները

Հայաստանի 7 մարզի 15 ավագ դպրոցում 2023-ի սեպտեմբերից փորձնական ծրագրով իրականացվել է «ԱԲ սերունդ» ծրագիրը, որի շրջանակներում 350 աշակերտ հնարավորություն է ստացել ծանոթանալ և կիրառական պատկերացումներ ձևավորել արհեստական բանականության վերաբերյալ: «Արհեստական բանականության սերունդ» դպրոցական ծրագիրն իրականացրել է  Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։
FAST-ի Ռազմավարական ծրագրերի փոխնախագահ Սյուզաննա Շամախյանի խոսքով՝ ծրագրի նպատակը մեկն է կրթել ապագա նորարարների՝ հնարավորություն տալով իրենց ներուժն իրացնելու Հայաստանում և ի շահ Հայաստանի։

Արհեստական բանականությունն ապագա չէ, այլ ներկա է և գալիս է օգնելու մեզ առօրյա աշխատանքում, սակայն այն ունի նաև մարտահրավերներ: Կրթությունից, տեխնիկական գիտելիքից բացի երեխաներին պետք է սովորեցնել ճիշտ վարվել արհեստական բանականության հետ, այն պետք է օգնի և ոչ թե խանգարի։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button