Գնա՞նք կինո

Գնա՞նք կինո | Pride and Prejudice. Հպարտություն և նախապաշարմունք

Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» դասական վեպի ադապտացիայի հիման վրա, 2005 թվականին թողարկվեց ֆիլմի ևս մի տարբերակ,որը ներկայացնում է Էլիզաբեթ Բենեթի և Միստր Դարսիի սիրո պատմությունը։ Ռեժիսոր Ջո Ռայթի շնորհիվ դիտողները տեղափոխվում են 19-րդ դարի Անգլիա, որտեղ սոցիալական հիերարխիան և դասակարգային տարբերությունները ամենակարևոր խնդիրներն էին: Բայց նույնիսկ այդ դժվարին ժամանակներում Դարսին ու Էլիզաբեթը կարողանում են գտնել միմյանց ու պայքարել իրենց սիրո համար։

Կիրա Նայթլիի և Մեթյու Մաքֆեյդենի փոխադարձ համակրանքն անհերքելի է, ինչը նրանց սիրավեպն էլ ավելի իրական և տպավորիչ է դարձնում: Կինոնկարը հավատարիմ է մնացել Օսթինի բնօրինակ վեպին, բայց միևնույն ժամանակ առաջարկում է նոր տեսանկյունից տեսնել ձեզ ծանոթ հերոսներին և նրանց հարաբերությունները: Դե գնանք կինո ու միասին քննարկենք բոլոր ժամանակների ամենատպավորիչ սիրո պատմությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button