IT շաբաթ․ Որքանո՞վ է Hamster Kombat-ն անվտանգ և շահութաբեր
Հավանաբար շատերն են լսել Hamster Kombat կամ ինչպես ասում են «хомяк»-ի խաղի մասին, որը վերջին շրջանում լայն տարածում է ստացել Հայաստանում։ Տելեգրամի միջոցով աշխատող խաղը հնարավորություն է տալիս այսպես ասած «կտկտացնելով» վիրտուալ գումար կուտակել։ Մարդիկ ժամեր են անցկացնում խաղալով ու հույս ունենալով, որ կուտակած միավորներից շահույթ կստանան։
Իսկ որքանո՞վ է Hamster Kombat-ն անվտանգ և շահութաբեր
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել խաղի մասին և մի քանի կետ առաձնացրել։ Առաջինը, որ պարզ չէ՝ ովքեր են այս խաղի ստեղծողները, երկրորդը՝ կուտակած միավորները երբևէ գումար կդառնան, թե ոչ։ Մեկ այլ հարց է, թե որքանով է այն անվտանգ։ Թեև նա նշում է, որ այս պահին լուրջ վտանգ չկա, բացի այն բանից, որ հնարավոր է անիմաստ ժամանակ եք վատնում։