«Խոշոր պլան»․Ստեղծագրության ակադեմիա
Երևանի քաղաքապետարանը սկսել է «Ստեղծագրության ակադեմիա» նոր ծրագիրը. նպատակն է ժամանակակից ստեղծագրողներին տալ ինքնաարտահայտման, կապերի հաստատման, գիտելիքի և հմտությունների ձեռքբերման հնարավորություններ, հասցեագրել նրանց խնդիրները: Ստեղծագրության ակադեմիա ծրագրի մեկնարկը կտրվի հուլիսին։ Ծրագրի շրջանակում տարատեսակ միջոցառումներ կիրականացվեն բանաստեղծների, արձակագիրների, դրամատուրգների, սցենարիստների և արվեստի քննադատների համար:
Ընդհանուր առմամբ հինգ անվանակարգերի համար (բանաստեղծություն, արձակ, դրամատուրգիա, կինոսցենար, արվեստի քննադատություն) հայտարարվել է ընդունելության մրցույթ մինչև հունիսի 20-ը, որին կարող են դիմել 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիություն ունեցող բոլոր ցանկացողները:
Թեմայի մասին զրուցել ենք ծրագրի ղեկավար Ռոզա Գրիգորյանի հետ: