Հայուհի
Հայուհի․ Աննա Տեր-Ավետիքյան | ճարտարապետ
Պատկերացրեք Խորհրդային Հայաստանում՝ տղամարդկանց մենաշնորհը համարվող ճարտարապետության ասպարեզում, հայտնվում է 18-ամյա մի աղջիկ ու պնդում, որ անպայման ճարտարապետ է դառնալու։ Բայց երբ կա համառություն ու սովորելու մեծ ցանկություն, ոչինչ անհնար չէ։ Այսպես է սկսվում Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի ուղին։