IT շաբաթ

IT շաբաթ. Գերհամակարգչային կենտրոն՝ ինժեներական քաղաքում

Ինժեներական քաղաքում բացվել է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն», որը կարող է կատարել բարդ հաշվարկներ և տվյալների վերլուծություններ տարբեր ոլորտներում։ Այն հիմնվել է պետություն-մասնավոր հատված գործընկերության հենքով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Համաշխարհային բանկի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամի, Գիտությունների ազգային ակադեմիայի, և այլ ինտիտուների համագործակցությամբ։
«Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն»-ում տեղադրված գերհամակարգիչն Ազնավուրի ընտանիքի համաձայնությամբ անվանակոչվել է «Ազնավուր»՝ լեգենդար շանսոնյե պատվին։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ գերհամակարգիչը Ֆրանսիայից է բերվել Հայաստան, Թուլուզի համակարգչային գիտության ինստիտուտի նվերն է, որը հզորացվել է Փարիզում։ Սա կարևոր իրադարձություն է, քանի որ Հայաստանը տարածաշրջանում դիրքավորվում է, որպես առաջատար պետություն։ Գերհամակարգիչը հնարավորություն կտա ոչ միայն զարգացնելու սեփականը, այլև այլ երկրների հետազոտողներին աշխատելու Հայաստանում և Հայաստանի համար։

Ինժեներական քաղաքի տարածքում ձևավորվող կենտրոնն առաջընթացի գրավական կդառնա ամպային տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության և ԱԲ ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու գործում։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button