IT շաբաթ. «WCIT 2024»–ը գալիս է Հայաստան
«ՄՏՔԻ ՈՒԺԸ. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո Հայաստանը 2–րդ անգամ կհյուրընկալի «WCIT 2024» նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանում մեկ հարկի տակ կհավաքվեն մեծանուն խոսնակները, ոլորտի առաջատար մասնագետներ, կլինեն պանելային քննարկումներ, ստարտափ ընկերությունների համար WITSA-ի համաշխարհային գավաթ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: WCIT-ի շրջանակում կանցկացվի DigiTec- տեխնոլոգիական ցուցահանդեսը։
WCIT2024/DigiTec կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը տեղեկացրեց, որ ավելի քան 2000 միջազգային պատվիրակներ կլինեն Երևանում։ Կքննարկեն ԱԲ-ն առնչվող մի շարք թեմաներ՝ տիեզերական տեխնոլոգիաներից ու ռոբոտաշինությունից մինչև չիպերի նախագծում և կառավարում։ Հայաաստանը որպես նոր տեխնո հաբ, հյուրերին, մասնակիցներին կներկայացնի առաջադեմ փորձ ու գիտելիքները։
Քանի որ WCIT-ը և DigiTec-ը կանցկացվեն տարբեր վայրերում, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ միջոցառումների հյուրերի համար կլինեն ավտոբուսներ, որոնցով հյուրեը կկարողանան Մարզահամերգային համալիրից գնալ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոն, որտեղ էլ կանցկացվի DigiTec ցուցահանդեսը։