Խոշոր պլան

«Խոշոր պլան»․Կրթությունը և նորարարությունը՝ բալետի ոլորտում

«Բալետ 2021» զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2012 թվականին՝ նպատակ ունենալով բալետի ոլորտում ստեղծագործող երիտասարդներին աջակցել, կազմակերպել կրթական հանդիպումներ և վարպետության դասեր:

Հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, «Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» բալետի և Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետի պրեմիերան:

Բալետային ներկայացումների բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչաված բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Այս նախագծով հիմք է դրվում Բալետ 2021» հիմնադրամի և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի միջև գործընկերային հարաբերությունների, որի արդյուքնում Համալիրը նոր հարթակ կհանդիսանա և առաջիկայում հանդիսատեսին կներկայանա նոր բալետային ներկայացումներով:

Թեմայի մասին զրուցել ենք «Բալետ 2021» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button