Գիտության շուրջ
Գիտության շուրջ | Բիոէթիկա․ Անի Խալաֆյան
Բիոէթիկա եզրույթը (հունարենից bios նշանակում է կյանք, իսկ ethos վարքագիծ) առաջին անգամ ներմուծվել է գիտություն 1926 թվականին Ֆրինց Յարիի կողմից իր բիոէթիկայի խնդրին նվիրված հոդվածով, որը վերաբերում էր գիտական փորձերի ժամանակ կենդանիների և բույսերի օգտագործմանը։ 1970 թվականին ամերիկացի բիոքիմիկոս Վան Ռենսելաեր Պոտերը օգտագործեց այս եզրը նկարագրելու համար բիոմթնոլորտի և բնակչության թվի աճի միջև եղած կապը։ Պոտերի աշխատությունը հիմք դրեց գլոբալ էթիկայի սկզբնավորմանը, որը գիտություն է կենսաբանության, էկոլոգիայի, բժշկության և մարդկային արժեքների միջև եղած փոխհարաբերությունների մասին։
Բժիշկ – սրտաբան Անի Խալաֆյանն իր խոսքում անդրադարձել է բիոէթիկայի հարցին, ներկայացնելով նաև պացիենտակենտրոնության հիմնմախնդիրը արդի բժշկության մեջ։