Հայուհի
Հայուհի. Ավրորա Մարդիգանյան | Հայոց ցեղասպանության վերապրած
Ցեղասպանության մասին պատմություններ շատ ենք լսել, սարսափելի նկարներ տեսել ու թեքել մեր հայացքները, բայց վաղ թե ուշ ստիպված ենք լինում վերհիշել։ Իսկ երբևէ մտածե՞լ եք՝ ինչ կլիներ, եթե հետ նայելու տեղ չունենայինք։ Պատկերացնու՞մ եք՝ չլինեին մարդիկ, ովքեր վաղ թե ուշ պիտի պատմեին կատարվածի մասին, չլինեին վերապրածները, չլինեին ապացույցները կամ հիշողությունները։ Կամ չլիներ Արշալույսը, ով մի օր կդառնա Ավրորա ու կպատմի աշխարհին Եղեռնի մասին: