Art ուրբաթ
Art Ուրբաթ | Եվրատեսիլյան ակորդներ
1950-ական թվականներ, ռոքի և փոփի վերածննդի շրջան, Եվրոպական ռադիոներից մեկի հաճախականությունն ինչ-որ արտասովոր ելույթ էր պատրաստել: Եթերում ոչ թե պարզապես իրար հաջորդող սինգլներ էին, այլ` մրցույթ, այն էլ` միջազգային: Հեռարձակվում էր Շվեյցարացի հեղինակ և Եվրոպական հեռարձակողների միության տնօրեն Մարսել Բեզենսոնի «Եվրատեսիլ» երգի մրցույթը:
1950-ականներից մրցույթը եկավ-հասավ 2000-ականներ՝ իր հետ բերելով նոր անուններ ու ձայներ։ 2006 թվականը հայ երաժշտասերների համար պատմական էր. մասնակից երկրների շարքերում հայտնվեց նաև Հայաստանը:
2024 թվական, մեր օրեր. Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացրած 16 երգերին այս տարի կավելանա ևս մեկը` «Ժակոն»: