Խոշոր պլան
Խոշոր պլան. «Ալիք» երիտասարդական նախաձեռնության ծրագրերը
«Ալիք» երիտասարդական նախաձեռնությունը շուտով 1 տարեկան կդառնա. այն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի երիտասարդական
կամավորական նախաձեռնությունն է։ Նպատակն է միավորել ՀՀ բոլոր մազերից, Սփյուռքից 12-29 տարեկան երիտասարդների, տալ իրենց հնարավորություն բացահայտելու իրենց ներուժը, հզորանալ և հզորացնել միմյանց։
«Ալիքի» կամավորների ամենամյա մեծ հավաքը հայտնի է «Ուշացած Վարդավառ»
անվանումով և այս տարի տեղի է ունենալու հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը Դիլիջանում՝
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում։
Թեմայի մասին զրուցել ենք «Ալիք» նախաձեռնության հաղորդակցության պատասխանատու Գրետա Խաչատրյանի և համագործակցությունների պատասխանատու Զեփյուռ Սիրադեղյանի հետ։