Հին ջահելություն
Հին ջահելություն․ 70-ականներ | երաժշտություն
Ժամանակի մեքենան վարպետի մոտից նոր ենք վերցրել, գնա՞նք փոքրիկ ճամփորդության: Միայն մի պայմանով . այսօր դիջեյը Հին ջահելությունն է:
Դե նստեք, երկար չի տևի, 70-ականների երաժշտական Երևանով կպտտվենք, «Արգիշտի» սրճարանում մի-մի հատ պաղպաղակ կուտենք ու հետ կգանք Հանրային ռադիո. պարոն Երզնկյանը այսօր ջազային տրամադրության մեջ է, առթից օգտվենք ու մի քանի հարց էլ իրեն տանք: