Խոշոր պլան
Խոշոր պլան․ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն ընդունում է հայտեր
Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտերի ընդունումը: Այս տարի կարող են մասնակցել ինչպես համայնքում ակտիվ, այնպես էլ իրենց գործունեությունը նոր սկսած 20-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդները: Ծրագիրը մեկամյա է. ընդգրկում է 2024 թ. սեպտեմբեր-2025 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածը և ընթանում է երկու փուլով: Հայաստանում կանցկացվի տասնհինգօրյա դասընթաց` սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը։
Հայաստանյան դասընթացի լեզուն հայերենն է։ Ներառում է դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, փորձի փոխանակման աշխատանքներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, հոգևոր կառույցներ և հիշատակի վայրեր, ՀՀ մարզեր: