Էպիկա

37․ Քեն պահող Օլիվիա Ռոդրիգոն | Էպիկա

Օլիվիա Ռոդրիգոն թեև ի սկզբանե դերասանուհի է եղել, հիմա վստահ քայլերով առաջ է գնում երաժշտական ոլորտում՝ մեկը մյուսի հետևից թողարկելով հիթեր։

Էպիկայի այս էպիզոդում արի՛ տեսնենք՝ որտեղի՞ց ծագեց Ռոդրիգոն ու ինչպե՞ս դարձավ Ամերիկայի նոր, բայց արդեն ամենալսված փոփ անուններից։ 

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button