Հին ջահելություն
Հին ջահելություն․ 80-ականներ | առօրյա
Բա չիմացաք` ինչ եղավ… Չէ-չէ, հեռախոսների մեջ մի փնտրեք, այնտեղ չեք գտնի: Ինչ եղել է, անցյալում է եղել: Կամ պետք է կրպակից 80-ականներից մնացած թերթ առնեք, կամ էլ ուղղակի միացրեք այս էպիզոդը: Հին ջահելների հետ գնում ենք զբոսանքի, բայց զգույշ կլինեք, խառը ժամանակներ են, մեկ էլ տեսար` դուք էլ միանաք ցույցերին:
Տրամվայ-սրճարանում մի-մի բաժակ սուրճ կվայելենք, Մարկ Գրիգորյանի հետ Հին ջահելության օրագիրը կթերթենք ու վերջապես օրացույցից կպոկենք 80-ականների վերջին էջը: Գալիս եք, չէ՞: