IT շաբաթ
IT շաբաթ․ Թվային հիգիենա
Թվային տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժան մասն են, դրանց դրական և բացասական ազդեցությունն ավելի շատ զգում են երեխաներն ու դեռահասները։ Երևանի բժշկական համալսարանում Հերացի վերլուծական կենտրոնն օրերս կազմակերպել էր «Թվային հիգիենա, գաջեթներ, կախվածություն մանկական և դեռահասային տարիքում» թեմայով համաժողովը։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ թվային տեխնոլոգիաների մուտքը մեր կյանք անխուսափելի է, համատարած զարգացումը հեռանկարային և պետք է ընտրել ոչ թե արգելքի, այլ կանոնակարգման ճանապարհը: