Հին ջահելություն
Հին ջահելություն․ 80-ականներ | մշակույթ
Մաքրության օր է: Զինվեք թաց շորերով ու համբերությամբ. ուղևորվում ենք 80-ականների գրապահարան: Խաչիկ Դաշտենցի ու Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների խաչմերուկից կթեքվենք դեպի համաշխարհային գրականություն ու նկարչություն: Համ գրքերի փոշիները կսրբենք, համ մեր մտքերը «թափ կտանք»:
Ճանապարհին պիտի անպայման Գրողների միություն մտնենք. Էդվարդ Միլիտոնյանը Հին ջահելությունից բան ունի պատմելու: