Խոշոր պլան
«Խոշոր պլան». Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Բրաուն Մոսթեն մրցույթին
Այս տարի Հայաստանն առաջինն անգամ մասնակցել է Իրավաբանական խորհրդատվության Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթին. փետրվարին Երևանում անցկացվել է հայտնի մրցույթի ազգային փուլը, որի հաղթող թիմի անդամները ապրիլին կմեկնեն Լեհաստան՝ ներկայացնելու մեր երկիրն արդեն մրցույթի միջազգային փուլին։
Այս տարվա մրցութային թեման Միջազգային մարդասիրական իրավունքն է, մասնակցում է 40-ից ավելի երկիր:
Թեմայի մասին զրուցել ենք ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի իրավական կրթության մասնագետ Սաթենիկ Շահբազյանի և Հայաստանի մասնակիցներ՝ Ֆրանսիական համալսարանի ուսանող Լուսինե Վարդանյանի և Եվրասիա միջազգային համալսարանի ուսանող Հասմիկ Արևյանի հետ: